Թրամփը հայտնել է, թե երբ է Ազգային գվարդիան դուրս բերելու Կալիֆոռնիայից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե երբ է Ազգային գվարդիան դուրս բերելու Կալիֆոռնիայից, որտեղ այն օգնում էր ճնշել Լոս Անջելեսում տեղի ունեցող բողոքի ցույցերը։
«Ազգային գվարդիան այնտեղ կմնա այնքան ժամանակ, մինչև այլևս վտանգ չի լինի։ Միայն այդ ժամանակ Ազգային գվարդիան կհեռանա այդ նահանգից», -ինչպես հայտնում է CNN-ը, լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ կմնա Ազգային գվարդիան Կալիֆոռնիայում:
Լոս Անջելեսում ցույցերը սկսվել են հունիսի 6-ին, երբ միգրացիոն իշխանությունները ռեյդեր են սկսել քաղաքում։ Բողոքի ակցիաների մի քանի օրերի ընթացքում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ոչ մահաբեր զենքեր, ակցիաների մասնակիցներն էլ տարբեր առարկաներ են նետել իրավապահների վրա, մեքենաներ հրկիզել։
ԱՄՆ վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել նաև ԱՄՆ այլ քաղաքներում։ Մարդիկ երթերի են դուրս եկել Տամպայում, Բոստոնում, Հյուստոնում, Նյու Յորքում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ