Սոցփաթեթի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ հեռավոր 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների համար ներդրվեցին, այսպես կոչված, սոցիալական փաթեթները, հայտարարվեց, որ նպատակը քաղծառայողներին աջակցելն է:
Մասնավորապես ենթադրվում էր, որ հանգստյան նպատակով տրվող ութսուն հազար դրամի շնորհիվ պետական ծառայողները կկարողանան իրենց ընտանիքի հետ տարվա մեջ մեկ-երկու օր հանգստի մեկնել: Սակայն փաստն այն է, որ վերջին երկու տարիներին սոցիալական փաթեթի իրացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն քաղծառայողները, որոնք հույս են ունեցել սոցիալական փաթեթի հանգստի նպատակով տրամադրվող գումարը Ամանորին ծախսել՝ որեւէ հանգստյան տուն գնալով, փաստի առջեւ են հայտնվել:
Նախ գներն են անհամեմատ ավելի բարձր, բացի այդ՝ հանգստյան տների մեծ մասը հրաժարվում է սոցփաթեթի գումարը ընդունել որպես վճար՝ «ամանորյա փաթեթների մեջ սոցփաթեթը չի ներառվում» ձեւակերպմամբ:
Այսպիսով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանի շնորհիվ սոցիալական աջակցության այս ծրագիրը եւս, մնացած ծրագրերի պես, գնալով վերածվում է զուտ թղթայինի. տարածքում կա գումար, «ամանում»՝ ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...