Անցյալ տարի հունիսի 19-ին Ֆրանկֆուրտում «առանձնապես ծանր գործով» ձերբակալված երեք տղամարդիկ նույնականացվել են որպես Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա., Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի. և Ռուսաստանի քաղաքացի Արման Ս.:
«Լրտեսական գործողությունը, ենթադրաբար, ծառայել է որպես Գերմանիայում հետագա հետախուզական գործողությունների նախապատրաստություն, որոնք կարող էին նույնիսկ սպանությունների հանգեցրել», -նշել են դատախազությունում։
Գերմանացի դատախազները հայտարարել են, որ Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ն 2024 թվականի մայիսի սկզբին ռուսական հատուկ ծառայություններից հրաման է ստացել լրտեսել Գերմանիայում բնակվող ոմն տղամարդու, որը 2022 թվականին պատերազմի սկսվելուց ի վեր կռվել է Ուկրաինայի զինված ուժերում։
Այս նպատակով Վարդգես Ի.-ն հավաքագրել է Ռոբերտ Ա.-ին և Արման Ս.-ին, որոնք մեղադրվում են Ֆրանկֆուրտի կենտրոնում գտնվող սրճարանում տղամարդուն հանդիպման հրավիրելու փորձ կատարելու մեջ՝ նրա ինքնությունը պարզելու և նրա մասին լրացուցիչ տեղեկություններ հավաքելու նպատակով։
Քանի որ տղամարդը նախկինում կապի մեջ էր գերմանական ոստիկանության հետ, հանդիպումն այդպես էլ տեղի չի ունեցել, հայտնել են դատախազությունում՝ հավելելով, որ երեք տղամարդիկ դեռևս կալանքի տակ են։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ