Դոնալդ Թրամփը հինգշաբթի՝ մայիսի 22-ին, Վիրջինիայի իր գոլֆի ակումբում մասնավոր ընթրիք է կազմակերպել իր $TRUMP կրիպտոարժույթի 220 խոշորագույն ներդրողների համար։ Հյուրերը, որոնք $TRUMP-ի վրա միջինում 1,7 միլիոն դոլար էին ծախսել, քննադատել են միջոցառման ժամանակ մատուցված սննդի որակը։ «Դա ամենավատ ուտելիքն էր, որ ես երբևէ կերել եմ Թրամփի հաստատությունում։ Միակ ուտելի բանը հացն ու կարագն էր», -գանգատվել է 25-ամյա Նիկոլաս Պինտոն։
Ցանկում ներառված էին «տապակած վահանաձուկ ցիտրուսային սոուսով» և «ֆիլե մինյոն (խոզի, տավարի կամ հորթի մսից պատրաստված մսային ուտեստ, նուրբ սթեյք), դեմի-գլաս (demi-glace- տավարի ոսկորներից, բանջարեղենից (երեք տեսակի սոխից՝ շալոտ, պրաս և գլուխ սոխ, գազար, մաղադանոսի արմատից), դափնու տերևներից, սև և համեմված պղպեղից ու կարմիր գինուց պատրաստված) սոուսով», սակայն չափաբաժինները չափազանց համեստ էին, իսկ սննդի որակը՝ վհատեցնող։ Հյուրերից ոմանք քաղցած են մնացել և ուտելիքը համեմատել ինքնաթիռում մատուցվող ճաշի հետ։ Կրիպտո բլոգեր Քրիս Սքինները հրապարակել է իր ափսեի լուսանկարը՝ հետևյալ մակագրությամբ. «Ահա թե ինչ կմատուցի ձեզ 1,7 միլիոն դոլարը, գումարած կրիպտոների մասին 25 րոպեանոց մակերեսային ելույթ»։
Թրամփը ժամանել է Marine One ուղղաթիռով և հանդես եկել 23 րոպեանոց ելույթով, որի մեծ մասը կրիպտոարժույթների մասին չէր։ «Դուք հավատում եք այս կրիպտո բանին… Դա կարող է ինչ-որ յուրահատուկ բան լինել։ Ո՞վ գիտի,- ասել է նախագահը։ Ելույթից հետո նա արագ լքել է սենյակը՝ անձամբ շփվելով միայն մի քանի խոշոր ներդրողների հետ։


















































Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը