Նրա խոսքով՝ Գերմանիան «կանի հնարավոր ամեն ինչ»՝ շարունակելու Ուկրաինային աջակցությունը։
«Սա նշանակում է, որ Ուկրաինան կարող է պաշտպանվել, օրինակ՝ Ռուսաստանում ռազմական դիրքերին հարվածելով։ Մի բան, որ նախկինում չէր կարող՝ շատ հազվադեպ բացառություններով»,- պարզաբանել է Մերցը։
Եվրոպական մի շարք երկրների՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հրթիռային հարվածների հեռահարության սահմանափակումները վերացնելու որոշումը պոտենցիալ վտանգավոր է և հակասում է կարգավորման փորձերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ որոշումները, եթե իրականում նման որոշումներ կայանան, բացարձակապես հակասում են քաղաքական կարգավորման հասնելու մեր ձգտումներին և այն ջանքերին, որոնք այժմ արվում են կարգավորման շրջանակներում»,- նշել է նա։
«Այսինքն, սա բավականին վտանգավոր որոշում է», — ամփոփել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Այլևս չկան սահմանափակումներ Ուկրաինային մատակարարվող զենքի տիրույթում` ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր, ո՛չ էլ ամերիկացիների կողմից: Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, այդ թվում, օրինակ, հարվածներ հասցնելով ռուսական տարածքում գտնվող ռազմական դիրքերին։ Մինչև որոշակի պահ նա չէր կարող դա անել», — հայտարարել է Մերցը:


















































ԱՄՆ-ն միջնորդ է, այլ ոչ թե կողմ. Ուիթքոֆֆ
Ժնեւում ավարտվել են Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ բանակցությունները
ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի քվեարկությունից
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և Պավլոգրադին
Մայամիի բանակցությունները՝ արդյունավետ, բայց առանց առաջընթացի
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից