Դատարանը պաշտոնապես լուծարեց Ջիգարխանյանի եւ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը
Մոսկվայի Կունցեւոյի 202–րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։ Այս մասին հայտնել է Կունցեւոյի դատարանի մամուլի խոսնակ Դարյա Գալկինան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Դատարանը փակ դատական նիստի ժամանակ պաշտոնապես լուծարել է Ջիգարխանյանի եւ Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ամուսնությունը»,– ասել է դատարանի ներկայացուցիչը։
Ավելի վաղ դատարանը փակ ռեժիմով կողմերի հետ զրուցել էր, որի ընթացքում Ջիգարխանյանի փաստաբանները հայտարարել էին փակ ռեժիմով դատական լսում անցկացնելու միջնորդության մասին։ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ներկայացուցիչները հաստատել են այդ դիմումը։ Դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը, քանի որ քաղաքացիական գործը վերաբերում է քաղաքացիների անձնական կյանքին։
Փաստաբան Եվգենի Պարֆենովը հայտնել է, որ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան չի ընդդիմացել ապահարզանին։ «Համատեղ ունեցվածք ամուսիններ չունեն, ամեն բան Ռոմանովսկայային է պատկանում»,– նշել է նա եւ հիշեցրել, որ պաշտոնապես ամուսնությունը կնքվել էր 2016-ի փետրվարի 25-ին։


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում