Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Ինչի՞ վրա է ամսական 50 000 դոլար ծախսելու ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում

 
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հրապարակումը․

«Միացյալ Նահանգներում քաղաքական որոշումներ կայացնողների և նրանց որոշումների վրա ազդեցություն ձեռք բերելու գործիքներից մեկը լոբբիստական գործունեությունն է (Buying influence)։ Այս գործիքից օգտվում են ինչպես ներպետական դերակատարները, այնպես էլ օտար պետությունների կառավարությունները՝ ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված լոբբիստական կազմակերպությունների միջոցով։

ԱՄՆ-ում գործում են լոբբիստական երկու տեսակի կազմակերպություններ՝ պրոֆեսիոնալ և էթնիկ։ Պրոֆեսիոնալ լոբբինգը ենթադրում է լոբբիստական գործունեության իրականացում հենց այդ նպատակով ստեղծված և պաշտոնապես գրանցված կազմակերպությունների կողմից։

Համաձայն ամերիկյան օրենսդրության՝ կազմակերպության և պատվիրատու կողմի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ հստակ սահմանվում են այն ծառայությունները, որոնք մատուցվելու են պատվիրատուին և այն ուղղությունները, որոնց շրջանակում աշխատելու են կազմակերպության լոբբիստները։ Պայմանագրում մանրամասն ներառվում է նաև ծառայության դիմաց վճարվող գումարի չափը, որը կարող է հասնել ընդհուպ մինչև հարյուր հազարավոր դոլարների։ Այս գումարը կարող է նաև չներառել լրացուցիչ ծախսերը՝ կապված լոբբիստների գործունեության հետ, որոնք պատվիրատու կողմը ևս պարտավորվում է վճարել։

Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ այս տվյալները, ներառյալ կնքված պայմանագիրը և պատվիրատուի համար մատուցված ծառայությունները, պետք է պաշտոնապես գրանցվեն համապատասխան պետական մարմիններում՝ դրանց գործունեությունը առավել թափանցիկ դարձնելու համար։ Սովորաբար նման լոբբիստական կազմակերպություններում աշխատում են նախկին օրենսդիրներ, օրենսդիր և գործադիր մարմինների նախկին պաշտոնյաներ, քանզի նման աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական ազդեցություն և ազդեցիկ կապեր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների, գործադիր իշխանության պաշտոնյաների և որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող այլ գործիչների հետ։

Սկսած 2016 թվականից, ԱՄՆ-ում օտար պետությունները լոբբինգի վրա ծախսել են մոտ 6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ օգտվելով պրոֆեսիոնալ լոբբիստական հարյուրավոր կազմակերպությունների ծառայություններից։ 2016-2024թթ. ԱՄՆ-ում լոբբինգի վրա ամենաշատ գումար ծախսած երկրներն են՝ Չինաստանը (456,9 միլիոն ԱՄՆ դոլար), Ճապոնիան (410,7 միլիոն ԱՄՆ դոլար), Լիբերիան (353,1 միլիոն ԱՄՆ դոլար), Հարավային Կորեան (321,9 միլիոն ԱՄՆ դոլար), Սաուդյան Արաբիան (309,7 միլիոն ԱՄՆ դոլար), Մարշալյան կղզիները (285 միլիոն ԱՄՆ դոլար), Կատարը (256,3 միլիոն ԱՄՆ դոլար), Արաբական Միացյալ Էմիրությունները (242,1 միլիոն ԱՄՆ դոլար), Բահամյան կղզիները (241,2 միլիոն ԱՄՆ դոլար) և Բերմուդյան կղզիները (192,6 միլիոն ԱՄՆ դոլար)։ Հետաքրքրական է, որ 2016-2021թթ. տվյալների համաձայն՝ 9-րդ և 10-րդ տեղում էին Ռուսաստանը և Իսրայելը՝ համապատասխանաբար 165,2 միլիոն և 148,2 միլիոն ԱՄՆ դոլարով։

Լոբբիստական գործունեության երկրորդ տեսակը էթնիկ լոբբին է։ Սա արդեն այլ բովանդակության և օրակարգի մեջ գործող լոբբինգի տեսակ է, որը գործում է ԱՄՆ-ում գտնվող էթնիկ լոբբիստական խմբերի կողմից։ Լոբբինգի այս տեսակի վերաբերյալ բավական հակասական կարծիքներ կան ամերիկյան մասնագիտական գրականության մեջ։ Օրինակ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման վրա էթնիկ խմբերի ազդեցության մասին գրքի հեղինակ Թոնի Սմիթը պնդում է, որ «էթնիկ միջամտության բացասական հետևանքները կարող են հաճախ գերազանցել, անկասկած, այն օգուտները, որոնք երբեմն այս գործունեությունը տալիս է Ամերիկային համաշխարհային գործընթացներում»։ Հեղինակի կարծիքով՝ այս էթնիկ խմբերը ունեն առավել շատ ազդեցություն ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման վրա, քան ակնկալվում էր։

ԱՄՆ-ում որպես էթնիկ լոբբիստական խմբեր կարելի է առանձնացնել հրեական, հունական և հայկական լոբբիները։ Վերջիններս առավել կազմակերպված են աշխատում, ունեն հստակ օրակարգ և իրենց ազդեցությունն են ունեցել և շարունակում են ունենալ ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշումների վրա։

Այսպիսով, եթե, օրինակ, Թուրքիան ու Ադրբեջանը իրենց նպատակներին հասնելու համար կարիք ունեն պրոֆեսիոնալ լոբբիստական կառույցների ներգրավման, ապա Հայաստանի պարագայում կա կազմակերպված հայկական համայնք, որի ակտիվ ջանքերի շնորհիվ էր, օրինակ, Հայաստանը տարիներ շարունակ ստանում զգալի օգնություն ԱՄՆ-ից, մինչդեռ, Ադրբեջանը շուրջ 10 տարի զրկված էր ամերիկյան օգնությունից՝ շնորհիվ ԱՄՆ-ում հայկական էթնիկ լոբբիի ջանքերի և 907-րդ բանաձևի։

Սակայն այստեղ ևս կան որոշակի առանձնահատկություններ. քանի որ հայկական կազմակերպությունների գործունեությունը ֆինանսավորվում է ոչ թե Հայաստանի կառավարության, այլ հայկական համայնքի կողմից, վերջինս էլ ձևավորում է այն օրակարգն ու առաջնահերթությունները, որոնց առաջմղմանն էլ ուղղվում են համայնքի ռեսուրսները։

Ամերիկահայ համայնքի համար տարիներ շարունակ առանցքային հարց է եղել Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչին համայնքը հասավ հետևողական աշխատանքի շնորհիվ, երբ նախ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, ապա նաև նախագահ Բայդենը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Սակայն այնպիսի հարցերը, ինչպիսիք են, օրինակ, միակողմանի զիջումներով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որը եղել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունը, չի ստացել համայնքի և համայնքային կազմակերպությունների աջակցությունը։

Շուրջ երեք տասնամյակ Հայաստանը զերծ է մնացել ԱՄՆ-ում լոբբիստական կազմակերպությունների ծառայություններից օգտվելուց, քանի որ ավանդական հայկական երկու կազմակերպությունները՝ Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը, իրենց ուսերի վրա են վերցրել համահայկական օրակարգային հարցերի առաջմղման հրամայականը: Միաժամանակ, չեն եղել այնպիսի օրակարգային հարցեր, որոնք հայկական կազմակերպություններն ու Հայաստանի դեսպանությունը համատեղ ի վիճակի չլինեին լուծել և այդ հարցով կարիք լիներ դիմելու այլ կազմակերպությունների օգնությանը։

2025թ. ապրիլին Հայաստանի իշխանությունների և ամերիկյան պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպություններից մեկի՝ «Mercury Public Affairs»-ի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2025թ. ապրիլի 1-ին և կշարունակի ուժի մեջ մնալ մինչև 2026թ. մարտի 31-ը։ Պայմանագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է ամեն ամիս վճարել 50.000 ԱՄՆ դոլար, ինչը բավական մեծ գումար է այս տեսակի ծառայությունների համար։

Պայմանագրի առարկան հետևյալն է․

Լոբբիստական կազմակերպությունը պարտավորվում է․

«• Պաշտպանել պատվիրատու կողմի (ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն) շահերը ԱՄՆ Կոնգրեսում և վարչակազմում։

• Ընդգծել Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակությունը և դերը՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ տարածաշրջանային և համաշխարհային շահերի համար կարևոր գործընկեր։

• Զարգացնել Հայաստան-ԱՄՆ տնտեսական, առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական համագործակցությունը։

• Դիրքավորել պատվիրատու կողմին՝ որպես հեղինակավոր և վստահելի ռեսուրս վարչակազմի պաշտոնյաների համար, երբ նրանք վերլուծում և քննարկում են համապատասխան հարցեր։

• Ներգրավել փորձագիտական համայնքին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը հետաքրքրող հարցերի շուրջ»։

Կարևոր է ընդգծել, որ նախորդ պայմանագիրը, որն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կնքել էր ԱՄՆ լոբբիստական կազմակերպության` «Copper Strategies»-ի հետ, եղել էր 2020թ. (հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 30-ը) և կապված էր Արցախյան պատերազմի հետ։ Նպատակը  ՀՀ դեսպանությանն օգնելն էր՝ Արցախյան պատերազմի հարցում ԱՄՆ լրատվամիջոցների միջոցով հասարակությանը տեղեկացված պահելուն։ Ծառայության ամբողջական արժեքը կազմել է 20 հազար ԱՄՆ դոլար, որը հետագայում երկարաձգվել էր ևս 4 ամսով՝ ծառայության արժեքը ավելացվելով ևս 24 հազար ԱՄՆ դոլարով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավանդաբար Հայաստանի դեսպանությունը պրոֆեսիոնալ լոբբիստների կարիք չի ունեցել, ապա կարելի է ենթադրել, որ այժմ նման կազմակերպություն վարձելու կարիք կա, քանի որ․

1․ Հայկական ավանդական լոբբիստական կազմակերպությունների օրակարգն էապես տարբերվում է Հայաստանի դեսպանության օրակարգից:

2․ Ընդգծված դեմոկրատական կուսակցության աջակցի համբավ ունեցող Հայաստանի իշխանություններն ու Հայաստանի դեսպանությունը չեն կարողանում արդյունավետ կապ հաստատել Թրամփի թիմի հետ։

Զուտ համեմատության համար պետք է նշել, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ԱՄՆ-ում իր շահերն առաջ մղելու նպատակով օգտվում է պրոֆեսիոնալ լոբբիստական կառույցների ծառայություններից, և այժմ էլ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը ունի գործող պայմանագրեր «Skyline Capital» կազմակերպության հետ, որը կնքվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության պայմանագրից ավելի շուտ՝ 2025թ. հունվար 1-ին, և ուժի մեջ է մնալու մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը: Այս պայմանագրով Ադրբեջանը վճարելու է ամսական 50 հազար ԱՄՆ դոլար։ ԱՄՆ-ում Ադրբեջանի կառավարությունը այս պայմանագրով ցանկանում է`

• «խորացնել Ադրբեջանի և ԱՄՆ Կոնգրեսի ու գործադիր ղեկավարության միջև հարաբերությունները,

• կազմակերպել և համակարգել Կոնգրեսի պատվիրակության (CODEL) և Կոնգրեսի աշխատակազմի պատվիրակության (STAFFDEL) պաշտոնական այցելությունները Ադրբեջան,

• հավասարապես աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում ԱՄՆ երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ մասնավորապես թիրախավորելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում, Պետական և արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովներում, Զինված ուժերի հանձնաժողովներում և Իրավական հանձնաժողովներում ծառայող անդամներին և աշխատակիցներին՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության հնարավորությունները բացահայտելու համար,

• վերակենդանացնել և ընդլայնել Կոնգրեսի Ադրբեջանական հանձնախումբը,

• Ներկայացուցիչների պալատում և Սենատում Ադրբեջանի հետ ավելի ամուր գործընկերության պոտենցիալ կողմնակիցների բացահայտում և նրանց ակտիվորեն ներգրավում ԱՄՆ-Ադրբեջան գործընկերության առաջխաղացման գործում,

• նպաստել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև առևտրային առաքելություններին և տնտեսական ներգրավվածությանը»։

Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը չի բավարարվում միայն այս մեկ լոբբիստական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Ներկայումս գործում է ևս մեկ լոբբիստական պայմանագիր՝ այս անգամ կնքված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և «The Friedlander Consulting Group»-ի միջև՝ մեկ տարի ժամկետով, 2024թ. փետրվարի 20-ից 2025թ. փետրվարի 19-ը։ Ծառայության արժեքը կազմում է 41.666 ԱՄՆ դոլար։ Ըստ պայմանագրի՝ լոբբիստական կազմակերպությունը օգնելու է ԱՄՆ-ում ադրբեջանական քարոզչության, ԱՄՆ լրատվամիջոցների հետ շփման ապահովման և լոբբիստական այլ ծառայությունների հարցում, որոնք կօգնեն զարգացնել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները։

Վերջին շրջանում ԱՄՆ-ում ադրբեջանական խոշորագույն լոբբիստական գործարքները կնքվել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովը (COP29-ը) Ադրբեջանում իրականացնելու քարոզչության, հետագայում կազմակերպման և ԱՄՆ-ում միջոցառման լայնամասշտաբ լուսաբանման համար։ Գումարի առումով, միջոցառման նախապատրաստման, իրականացման և հետագա լուսաբանման համար Ադրբեջանը ծախսել է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար 2024թ. ապրիլից մինչև 2024թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։ Պայմանագրերը կնքվել են «COP29 Azerbaijan Operations Company»-ի և ԱՄՆ լոբբիստական կազմակերպության՝ «Teneo Strategy»-ի միջև։

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ԱՄՆ-ում կազմավորված և ձևավորված համայնքային ազդեցիկ կազմակերպություններ չունի։ Հայկական սփյուռքի օրինակով ԱՄՆ-ում ադրբեջանական, ինչու չէ, նաև թուրքական համայնքները չեն կարողանում ձևավորել այնպիսի համայնքային կառույցներ, որոնք կկարողանան մրցակցել հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանը համայնք չունի և ստիպված պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպություններ է վարձում իր շահերն առաջ մղելու նպատակով, իսկ Հայաստանն ունի կազմակերպված հայկական լոբբի, սակայն չի ցանկանում համագործակցել դրանց հետ՝ համահայկական շահերի առաջմղման նպատակով»։