Ֆինլանդիան «շատ ուշադիր» հետևում է Ռուսաստանին
Ֆինլանդիան Ռուսաստանից ակնկալում է զորքերի հետագա ավելացում իրենց ընդհանուր սահմանի երկայնքով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ֆիննական բանակի գեներալ-մայոր Սամի Նուրմին, փոխանցում է The Guardian-ը։
«Նրանք փոխում են կառուցվածքը, և մենք տեսնում ենք չափավոր նախապատրաստություններ, երբ խոսքը վերաբերում է մեր սահմանների մոտ ենթակառուցվածքների կառուցմանը», - հայտնել է զինվորականը Մոսկվայի հնարավոր գործողությունների մասին: Նուրմիի խոսքով՝ Ֆինլանդիան «շատ ուշադիր» է հետևում նախապատրաստական աշխատանքներին։
Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը սահմանին նոր ենթակառուցվածքների չափավոր շինարարություն է իրականացնում։ «Սա մեծ շինարարություն չէ, բայց որոշ տեղերում նոր ենթակառուցվածքներ են կառուցվում և նախապատրաստական աշխատանքներ են տարվում, նոր սարքավորումներ են ներմուծվում», - նշել է նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը