Չինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ
Փաստաթուղը պարունակում է 63 կետ և կոչ է անում «խստորեն հետևել պաշտոնական չափանիշներին» և «միջոցների ծախսման վերահսկողության համակարգ ներդնել»։ Համաձայն դրա՝ Չինաստանի կառավարության և կուսակցական պաշտոնյաներին այժմ արգելվում է աշխատանքային ճաշի ժամանակ ուտել թանկարժեք սնունդ, օգտագործել թանկարժեք ծխախոտ և ալկոհոլ։ Պաշտոնյաներին արգելվում է նաև սահմանված սահմանաչափը գերազանցող «թանկարժեք ժամանց անցկացնել, ընդունել նվերներ, արժեթղթեր և վճարման վաուչերներ և արտերկրում մոլախաղերի մասնակցել»։
«Արտասահման գործուղումների ժամանակ պետական միջոցները չպետք է օգտագործվեն հաստատությունների կամ պետական ձեռնարկությունների միջև նվերներ փոխանակելու կամ միմյանց զվարճացնելու համար: Արգելվում է կանոնների խախտմամբ քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև մասնավոր, կորպորատիվ և արտասահմանյան ավիաընկերությունների չարտերային թռիչքները, նորման գերազանցող ճոխ կեցավայրերով և տրանսպորտով ապահովելը, այցելած երկրների կամ շրջանների քանակն ավելացնելը, առանց թույլտվության գործուղման երթուղին կամ օրերի քանակը փոխելը»,- ասվում է հրամանագրում։
Այսուհետ արգելվում են «քողարկված զբոսաշրջային ուղևորությունները»՝ յուրաքանչյուր գործուղում պետք է ունենա հստակ նպատակ։
Պաշտոնյաները պետք է նաև խստորեն վերահսկեն պատվիրակությունների հյուրընկալման ծախսերը, իսկ հանդիպման վայրերը պետք է լինեն պարզ: Համաժողովներում այլևս չեն լինի շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը