Դատախազները պնդում են, որ 2015-ից 2020 թվականների ընթացքում Շաստա շրջանից 48-ամյա Մեթյու Փիրսին ներգրավել է ներդրողների միջոցները և դրանք օգտագործել է տարբեր անձնական ու գործնական ծախսերի համար, ներառյալ երկու բնակելի անշարժ գույքի օբյեկտների գնումը։
Նա ներդրողներին վերադարձրել է մոտ 8,8 միլիոն դոլար՝ գործի մեջ ներդրված 35 միլիոնից, ասվում է Կալիֆոռնիայի Արևելյան շրջանի դատախազության հայտարարության մեջ։
Երբ 2020 թվականի նոյեմբերին գործակալները փորձել են նրան ձերբակալել, Փիրսին դիմել է փախուստի, այնուհետև լքել է մեքենան և թաքնվել է սառը Շաստա լճում մի սարքով, որը հետագայում նույնականացվել է որպես Yamaha 350LI ստորջրյա սարք։
«Փիրսին որոշ ժամանակ անցկացրել է ջրի տակ, որտեղ իրավապահ մարմինները կարող էին տեսնել միայն պղպջակներ», - գրել են դաշնային դատախազները դատական փաստաթղթերում։
Նա լճից ջրի երես է դուրս եկել մոտ 20 րոպե անց և ձերբակալվել է։ Ստորջրյա սարքը ծովային սկուտեր էր, կամ շարժիչով սարք, որը օգտատերերին տեղաշարժում է ջրի տակ մոտ 6,4 կմ/ժ արագությամբ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը