Ճապոնիայում քաղաքական սկանդալ է տեղի ունեցել նախարարի՝ բրնձի մասին հայտարարության պատճառով
Նրա հայտարարությունը սուր է ընկալվել հանրության շրջանում, քանի որ վերջին ամիսներին Ճապոնիայում բրնձի գները կտրուկ աճել են, այնքան, որ կառավարությունը սկսել է վաճառել պետական պահուստներից։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նման բան տեղի է ունենում խաղաղ ժամանակներում և առանց բնական աղետների։
Այս ֆոնին նախարարի հայտարարությունն այն մասին, որ ինքը երբեք բրինձ չի գնում, այլ նվեր է ստանում, լուրջ քննադատության է արժանացել կառավարության հասցեին, որի աջակցության մակարդակն արդեն ռեկորդային ցածր է՝ 22%:
Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարարի կինը՝ Տակու Էտոն, հանդիմանել է ամուսնուն՝ բրնձի վերաբերյալ ոչ պատշաճ մեկնաբանությունների համար՝ հաշվի առնելով երկրում հիմնական սննդամթերքի բարձր գները։ Այս մասին լրագրողներին ասել է ինքը՝ Էտոն։
«Ես հենց նոր խոսեցի կնոջս հետ, և նա ինձ վրա բարկացավ», - ասել է Էտոն: Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավարը խոստովանել է, որ սխալ է արտահայտվել։
«Ես ուզում էի իմ հայտարարություններով խրախուսել մարդկանց ավելի շատ շագանակագույն բրինձ գնել, բայց ես սխալ արտահայտվեցի։ Ես չափազանց ցավում եմ, որ իմ ոչ ճիշտ ձևակերպված հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել»,- հավելել է նա՝ մեկնաբանելով այն փաստը, որ իր հայտարարությունները սոցցանցերում օգտատերերի բուռն արձագանք են առաջացրել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը