«Միջերկրածովյան կապույտ» անվամբ քարը գնահատվել է 20 միլիոն դոլար և մեծ հետաքրքրություն է առաջացրել աճուրդի ժամանակ, հայտնել են Sotheby's-ում։
Սակայն Եվրոպայի խոշորագույն առցանց զարդերի մանրածախ առևտրով զբաղվող 77 Diamonds ընկերության տնօրեն Թոբիաս Կորմինդն ասել է, որ վաճառքը սպասվածից նվազ տպավորիչ էր:
«Ադամանդը գերազանցել է իր գնահատման 20 միլիոն դոլար արժեքը, ինչը վկայում է զգալի հետաքրքրության մասին։ Սակայն ընդհանուր անորոշությունը, ներառյալ՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածությունը, կարող է խաթարել առևտրականների վստահությունը», -ընդգծել նա։
Երկու մասնակիցների միջև պայքարը սկսվել է 9 միլիոն շվեյցարական ֆրանկի գնից և տևել է գրեթե երեք րոպե։
Աճուրդի տունը հայտնել է, որ թանկարժեք քարը փոխանցվել է ամերիկացի մասնավոր հավաքորդի՝ առանց աճուրդի մասնակցի անունը նշելու։
Ադամանդը վերջերս հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայի լեգենդար Կուլլինան հանքավայրում։ Այնուհետև այն բացվեց ապրիլի սկզբին Աբու Դաբիում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում։
Sotheby's-ի տվյալներով՝ «կապույտ ադամանդի հայտնաբերումը աներևակայելի հազվագյուտ իրադարձություն է»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում