Զելենսկին հիշեցրել է հնարավոր բանակցությունների մասին՝ խոսելով վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հրետակոծությունների մասին։ «Երբ ամբողջ աշխարհը սպասում է, որ Պուտինը պարզ «այո» պատասխան տա ուղիղ բանակցությունների առաջարկին, նա շարունակում է հարվածել Ուկրաինային։ Այստեղ ոչ մի ռազմական իմաստ չկա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ Պուտինին մեղադրելով պատերազմը երկարաձգելու մեջ։
«Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան։ Լրատվամիջոցներում նրանցից եկող ազդանշանները դեռևս համոզիչ չեն»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։
«Ուկրաինան պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափի, և մենք չենք վախենում հանդիպումներից։ Վաղը՝ Թուրքիայում»,- հայտարարել է Զելենսկին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, 2022 թվականից ի վեր առաջին անգամ, մայիսի 15-ին Թուրքիայում ուղիղ բանակցություններ կսկսվեն։ Նմանատիպ առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել նաև Վլադիմիր Պուտինը։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ մակարդակով է տեղի ունենալու հանդիպումը։


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում