Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։Հունիսի 24-ին և 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ առանձին հանդիպումներ չեն սպասվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարող է հանդիպել այս երկրների ղեկավարների հետ։ՆԱՏՕ-ն երեք տարի առաջ սկսել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկեր երկրների ղեկավարներին հրավիրել գագաթնաժողովների՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նախաձեռնությամբ, որպեսզի, ինչպես նշում է հեռուստաալիքը, զսպող ազդեցություն գործադրեն Ռուսաստանի վրա։
Դաշինքը, ինչպես շեշտում է NHK-ն, նախատեսում է հետագայում զարգացնել կապերը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ամրապնդման ֆոնին տնտեսության և անվտանգության ոլորտներում, ինչը Արևմուտքը տեսնում է որպես սպառնալիք։
Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է առիթ հանդիսանալ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբայի համար՝ հանդիպելու Հարավային Կորեայի նոր նախագահի հետ, ով կընտրվի հունիսի 3-ին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում