Զինված բախումներ Տրիպոլիում. սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը
Բախումների ժամանակ, ինչպես հայտնում է լիբիական «Ալ Վասաթ» հեռուստաալիքը, Տրիպոլիի ռազմական շրջանի կազմում գտնվող 444-րդ մարտական բրիգադի շտաբում սպանվել է Կայունության աջակցության վարչության ղեկավար Աբդել Գանի ալ Քիքլին։ Reuters-ը պարզաբանում է, որ Կայունության աջակցության վարչությունը կառավարվում է նախագահական խորհրդի կողմից, որը իշխանության է եկել 2021 թվականին Ազգային միասնության կառավարության հետ ՄԱԿ-ի կողմից աջակցվող գործընթացի միջոցով։
Լիբիայի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել մնալ տանը՝ «իրենց անվտանգության համար»: Ականատեսները պատմել են, որ կրակոցներ են լսել Աբու Սալիմ և Սալահ Էդին շրջաններում: Տրիպոլիի համալսարանի նախագահությունը հայտարարել է բոլոր դասերի, քննությունների և վարչական աշխատանքների դադարեցման մասին՝ մինչև հետագա ծանուցումը։
Լիբիայում ԱՄՆ դեսպանատունը «հանգստության» կոչ է արել Տրիպոլիում լարվածության աճի մասին լուրերի ֆոնին՝ միանալով ՄԱԿ-ի առաքելության նմանատիպ կոչին: ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունն անհապաղ դեէսկալացիայի և «կառուցողական երկխոսության միջոցով» տարաձայնությունների լուծման կոչ է արել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում