Չինաստանում հայտարարել են՝ կօգնեն կանխել հակամարտությունները և պահպանել խաղաղությունը ողջ աշխարհում
Չինաստանի իշխանությունները զինված հակամարտությունները կանխելու և ողջ աշխարհում խաղաղություն պահպանելու միջազգային քաղաքականություն են վարելու։ Այս մասին ասվում է ՉԺՀ-ի Պետխորհրդի զեկույցում, որը տարածել է կառույցի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ գլոբալ անվտանգության ոլորտում երկրի նախաձեռնությունը հաշվի է առնում համաշխարհային հանրության կարիքները՝ գլոբալ կայունության պահպանման, փոխշահավետ համագործակցության խթանման, հեգեմոնիայի ու ահաբեկման քաղաքականության դեմ պայքարում։ Զեկույցի համաձայն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության այս ռազմավարությունը համահունչ է մոլորակի վրա կայուն խաղաղություն ապահովելու բոլոր պետությունների ձգտումներին, ինչպես նաև միջազգային հակամարտությունների վաղեմի պատճառները վերացնելու և մարտահրավերներին արձագանքելու նոր նախագիծ է։
Նշվում է նաև, որ Չինաստանը կաջակցի իրական բազմակողմանիությանը, հաշվի կառնի ընդհանուր ընդունված իրավական նորմերը և կնպաստի համաշխարհային անվտանգության կառավարման համակարգի կատարելագործմանը ավելի արդար և ողջամիտ ուղղությամբ։ «Բացի այդ, Չինաստանը հույս ունի վստահություն և կայունություն բերել միջազգային ասպարեզում անորոշության պայմաններում»,-ասվում է փաստաթղթում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում