Սպիտակ փաթեթը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեպի Ուկրաինա ուղևորվող գնացքում թաքցրել է, պարզապես անձեռոցիկ է և թմրանյութ չի պարունակում, հայտնել են Ելիսեյան պալատից՝ մեկնաբանելով երեկ համացանմցում, տարածված ու լայն քննարկումների առիթ տված տեսանյութը:
Մայիսի 10-ին AP-ն տեսանյութ է հրապարակել վագոնից, որում Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ուղևորվում էին Կիև։
Նրանք նստած են եղել սեղանի շուրջ, երբ լրագրողները սկսել են նկարահանել քաղաքական գործիչներին: Այդ պահին Մակրոնը սեղանից վերցրել էր ճմրթված սպիտակ փաթեթ, իսկ Մերցը վերցրել է ինչ-որ այլ առարկա: Կադրերի հրապարակումից հետո համացանցում հայտնվել են մեկնաբանություններ, որ Մակրոնը կարող էր կոկաին թաքցնել այդ փաթեթում:
«Երբ եվրոպական միասնությունը դառնում է անհարմար, ապատեղեկատվությունն այնքան հեռու է գնում, որ պարզ անձեռոցիկը թմրանյութի տեսք է ստանում։Այս կեղծ լուրերը տարածվում են Ֆրանսիայի թշնամիների կողմից թե՛ դրսում, թե՛ երկրի ներսում։ Մենք պետք է զգոն մնանք մանիպուլյացիաների դեմ»,-ասել են Ելիսեյան պալատում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում