Վերջինս, օրինակ, սպառնացել է ընդդիմության ներկայացուցիչներին քշել ԱԱԾ նկուղները։ Նա նաեւ անուղղակիորեն մեղադրել է ընդդիմությանը երրորդ երկրների օգտին լրտեսելու մեջ։
Գլխավոր դատախազը, ըստ էության, գերադասել է զերծ մնալ կառավարության ղեկավարի երեկվա պահվածքին գնահատական տալուց։ Մասնավորապես, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խնդրել է մեկնաբանել վարչապետի պահվածքը եւ տալ նրան համապատասխան իրավական գնահատական։ Սակայն գլխավոր դատախազը մի քանի անգամ շեշտել է, որ քաղաքական հայտարարություններ անելու մտադրություն չունի։
«Դուք արդեն ոչ թե վարչապետի օգնական եք, այլ ՀՀ գլխավոր դատախազ, ասեմ, որ այս համազգեստը ձեզ շատ է սազում։ «Խորհուրդ կտայի թողնել ձեր նախկին կարգավիճակը, քանի որ Քրեական օրենսգիրքը պարունակում է նաեւ ուղղակի պարտականությունները չկատարելու կամ մասնակի կատարելու հոդվածներ»,- նշել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի մեկ այլ պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Վարդապետյանը, սակայն, անդրդվելի է մնացել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում