Թրամփն ու Մերցը պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայում կարգավորման հարցում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մայիսի 8-ին առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին գրում է Tagesschau-ն՝ հղում անելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսին։
Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ աջակցում է Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերին, ասել է պարոն Կոռնելիուսը։ «Ռուսաստանը պետք է համաձայնվի հրադադարի, որպեսզի հնարավորություն ստեղծվի բանակցությունների համար», — հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։
Իր կանցլեր դառնալուց հետո՝ Welt-ին տված հարցազրույցում, պարոն Մերցը նշել է, որ հրադադարի հնարավոր հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգությունն ապահովված կարող է լինել Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից բանակին ցուցաբերվող աջակցությամբ։
Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների դաշինքի (ՔԴՄ/ՔՍՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը դարձել է Գերմանիայի նոր կանցլերը՝ մայիսի 6-ին Բունդեսթագում կայացած քվեարկության երկրորդ փուլում։ Նրա օգտին քվեարկել է խորհրդարանի 325 պատգամավոր։


















































Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ