Ավելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել
F/A-18 Hornet կործանիչը Կարմիր ծովում ընկել է ամերիկյան միջուկային USS Harry Truman ավիակրի տախտակամածից։ Ինքնաթիռը խորտակվել է, մեկ նավաստի վիրավորվել է, հաղորդում է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 28-ին։ Ըստ մամուլի ծառայության՝ F/A-18E-ը քարշակում էին անգարում, երբ անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Դրա հետևանքով կործանիչն ու տրակտորը ծովն են ընկել։ Տուժած նավաստին թեթև վնասվածքներ է ստացել։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում, հավելել են ռազմածովային ուժերը։
CNN-ի տվյալներով՝ մեկ F/A-18 կործանիչն արժե ավելի քան 60 միլիոն դոլար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ