Վահրամ Բաղդասարյանի թաղապետ փեսան մեծ ունեցվածք է կուտակել. Բարեկամներից էլ «խեղճ» չի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 37-ամյա ղեկավար Արտավազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փեսան ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Mercedes-Benz Տ550 եւ Vaz 21065 մակնիշի ավտոմեքենա:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա դրամական միջոցները կազմել են 10 մլն 300 հազար դրամ, 216 հազար 800 դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 637 հազար դրամ:
Ի դեպ, Սարգսյանը ոչ միայն պատգամավորի փեսան է, այլեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին: Ինչպես ասում են՝ թաղապետը ոչ պաշտոնյա բարեկամներից է խեղճ, ոչ էլ ունեցվածքից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...