Կալիֆոռնիայում անօթևանը 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղով
Կալիֆոռնիայում անօթևան տղամարդը 1 միլիոն դոլար է շահել Triple Red 777 վիճակախաղով. նա հաջողակ տոմսը գնել էր Սան Լուիս Օբիսպո քաղաքի Sandy's Deli-Liquor խանութից: Այս մասին հայտնում է Կալիֆորնիայի KSBY հեռուստաալիքը։
Խանութի մենեջեր Ուիլսոն Սամանի խոսքով, գնորդը, որը տարիներ շարունակ մշտական հաճախորդ է եղել, հենց տեղում մաքրել է տոմսի վրայի ջնջվող շերտը: Սկզբում նա կարծել է, թե շահել է 100,000 դոլար, սակայն Սամանը պարզաբանել է, որ մրցանակն իրականում կազմում է 1 միլիոն դոլար։
Քանի որ հաղթողն անօթևան է և մեքենա չունի, Սամանն անձամբ նրան մեքենայով տարել Ֆրեզնո, որպեսզի նա կարողանա տոմսը հանձնել վիճակախաղի գրասենյակ և ստանալ գումարը: Հաղթողը խոստովանել է, որ շահումը փոխել է իր կյանքը: Նա նախատեսում է այդ գումարն օգտագործել տան և մեքենայի կանխավճարի համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ