«Ապրիլի 20-ին ֆիլիպինյան No 36 պարեկային նավը առանց Չինաստանի կառավարության թույլտվության ապօրինի մտել է Չինաստանի տարածքային ջրեր Հուանգյան կղզու մոտ։
«PLA Հարավային գոտու ռազմածովային ուժերի մարտական հրամանատարությունը զորքեր է տեղակայել՝ հետևելու, վերահսկելու, նախազգուշացնելու և արտաքսելու համար»,-ասել է Չժաո Ժիվեյը հրամանատարության WeChat աքաունթում հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Չինաստանը զգուշացնում է ֆիլիպինյան կողմին, որ պետք է անհապաղ դադարեցնի սադրանքները, որոնք ոտնահարում են նրա իրավունքները, «հակառակ դեպքում, ֆիլիպինյան կողմը կկրի հետևանքների ողջ պատասխանատվությունը»։
Տասնամյակներ շարունակ Չինաստանը վիճում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրների հետ Հարավչինական ծովի մի շարք կղզիների տարածքային սեփականության շուրջ, որտեղ հայտնաբերվել են ածխաջրածինների զգալի պաշարներ։
Տարածաշրջանում իրավիճակը հաճախ բարդանում է ամերիկյան նավերի անցմամբ, որոնք, ըստ Չինաստանի ԱԳՆ-ի, խախտում են միջազգային իրավունքը և խաթարում ինքնիշխանությունն ու անվտանգությունը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ