Թողարկվել է նոր Android 16 օպերացիոն համակարգի բետա տարբերակը
Չորրորդ բետան Android 16-ի վերջին մշակումն է մինչև դրա հրապարակային թողարկումը: Google-ի ինժեներները չեն մանրամասնել ՕՀ-ի նոր առանձնահատկությունները՝ նշելով, որ բետա տարբերակը պարունակում է անվտանգության կարևոր ուղղումներ 2025 թվականի ապրիլի համար: Android 16-ի երրորդ բետա տարբերակը ներկայացվել էր մարտի կեսերին:
Ըստ Android-ի արտադրանքի կառավարման փոխնախագահ Մեթյու Մաքքալոուի, մշակողները և էնտուզիաստները վերջին հնարավորությունն ունեն ուսումնասիրելու թեստային մշակումը և ազդելու Android 16-ի ստեղծման գործընթացի վրա։
Ներկայումս օպերացիոն համակարգի թողարկված բետա տարբերակները կարող են տեղադրվել Google-ի, Iqoo-ի, Lenovo-ի, OnePlus-ի, Sharp-ի, Oppo-ի, Realme-ի, Vivo-ի, Xiaomi-ի և Honor-ի սարքերում:
«Նոր բետա տարբերակը վերջին քայլն է մինչև մայիսին կամ հունիսին Android 16-ի կայուն տարբերակի թողարկումը», - ընդգծել են հեղինակները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ