Մինսկում Մարշալ Բաղրամյանի պատվին դպրոց է անվանակոչվել
Բելառուսի մայրաքաղաքում հայ մեծ զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ևս երկու զորահրամանատարների՝ գեներալ Գեորգի Զախարովի և մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկիի անվան դպրոցներ են բացվել։ Այդ արարողության համար ապրիլի 15-ին Մինսկ են ժամանել Հովհաննես Բաղրամյանի թոռներ Իվան Բաղրամյանը և Կարինե Նաջարովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Настаўніцкая газета» պարբերականը։
Ի պատիվ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվանակոչվել է Մինսկի թիվ 148 դպրոցը։ Բացի այդ, նշվել է, որ Մինսկի Սևեռնի Բերեգ միկրոշրջանի փողոցներից մեկը նույնպես կանվանակոչվի ի պատիվ Հովհաննես Բաղրամյանի։
«Մեր զորավարներին հիշում են, նրանց անուններով անվանակոչում են դպրոցներ, փողոցներ, այգիներ։ Սա խոսում է այն մասին, որ նրանց հիշատակը կենդանի է, և որ երիտասարդ սերունդը ծանոթ կլինի Հայրենական մեծ պատերազմում հաղթած հերոսների անուններին», - Իվան Բաղրամյանի խոսքերն է մեջբերում «Բելառուս ՌՏՌ» պարբերականը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ