Ուկրաինան գիշերը 115 ԱԹՍ-ով գրոհել է ՌԴ տարածքը
Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի մարզի օդային տարածքում ոչնչացրել են 109 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ, ևս երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Վորոնեժի մարզի , և մեկական անօդաչու թռչող սարք՝ Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի մարզերի օդային տարածքում։ Գիշերը Կուրսկում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգ, և տեղի բնակիչները հայտնել են երկնքում առնվազն երկու տասնյակ պայթյունների մասին: Բնակելի շենքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 85-ամյա մի կին է զոհվել, ևս ինը մարդ վիրավորվել է, այդ թվում՝ բեկորային վնասվածքներ և այրվածքներ։ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ զոհեր և ավերածություններ չկան։ Բրյանսկում նույնպես զոհեր չկան։ Մյուս մարզերի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել գիշերային հարձակումները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ