«Ի դեպ, Միացյալ Նահանգները, եթե մի կողմ դնենք կոմունիստական գաղափարախոսության զսպման գոյություն ունեցող գործոնը, ինչպես նաև ռուսատյացությունը, միշտ մտահոգված է եղել Եվրոպայի պահվածքով, մայրցամաքում նոր պատերազմի հնարավորությամբ և նոր եվրոպական հակամարտությունում ամերիկացիների կյանքը կորցնելու անհրաժեշտությամբ:
Նույնիսկ 2013 թվականին, երբ Եվրամիությունը, որը ձգտում էր ընդլայնել իր շուկաները և հասանելիություն ունենալ դեպի ուկրաինական ռեսուրսներ, նախատեսում էր ազատ առևտրի գոտու ստեղծում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրով, միաժամանակ անտեսեց ԱՊՀ-ում գոյություն ունեցող ազատ առևտրի ռեժիմի առկայությունը, որը շոշափում էր մեր երկրի տնտեսական շահերը։ Տեղի ունեցածը, ի թիվս այլ բաների, այդ հակասությունների ուղղակի հետևանքն է։ Այժմ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր շահերն առաջ տանելով, Եվրամիությունը շարունակում է անտեսել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում գործող տնտեսական համաձայնագրերը և չի ցանկանում ընդունել, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է լեզու գտնել։
Քննարկումը պետք է լինի էական տնտեսական համաձայնագրերի շուրջ, ինչպես դա եղավ, օրինակ, երբ ԽՍՀՄ-ը և Եվրոպան պայմանավորվեցին Եվրասիական մեծ մայրցամաքի արևմտյան վերջամաս փոխշահավետ էներգառեսուրսների մատակարարման շուրջ: Այդ որոշումները 1960-1970-ականներին ընդունել են Հայրենական մեծ պատերազմի սարսափները վերապրած առաջնորդները, որոնք հասկացել են, որ Եվրոպային էժան էներգիա տրամադրելով՝ ԽՍՀՄ-ն իր համար ձեռք է բերևել խաղաղ զարգացման հնարավորությունը։
Ռուսաստանը մեծ եվրասիական գործընկերության շրջանակում փոխգործակցության տեսլական ունի։ Դա խաղաղ, փոխշահավետ զարգացման տեսլական է, որտեղ տեղ կա Եվրոպայի համար»,-ընդգծել է Օվերչուկը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ