Արխանգելսկում դպրոցականների սեքսը սկանդալ է առաջացրել
Արխանգելսկի իրավապահ մարմինները ստուգումներ են սկսել այն բանից հետո, երբ անհայտ անձինք համացանցում տեսանյութ են տեղադրել, որում հստակ երեւում է, որ 14 տարեկան դպրոցականները սեքսով են զբաղվում։
Արդեն իսկ պարզվել է հոլովակի երկու գլխավոր հերոսների ինքնությունը։ Նրանք Արխանգելսկի դպրոցներից մեկի իններորդ դասարանցիներ են։
Այժմ աշխատանքներ են իրականացվում տեսանկարահանողին եւ այն համացանցում տեղադրողին հայտնաբերելու համար։
Հերոսուհին հայտարարել է, թե ափսոսում է կատարվածի համար, եւ որ հենց ինքն է տեղի ունեցածի մասին պատմել ծնողներին։
Հոլովակի մյուս հերոսը եւս, ինչպես իր զուգընկերուհին, գրեթե չեն շփվում որեւէ մեկի հետ։ Նա միայն սոցցանցում գրել է․ «Ես այլեւս չեմ խմում եւ չեմ ծխում»։
Նշվում է, որ դեռահասները պատասխանատվության են ենթարկվելու ոչ թե սեքսով զբաղվելու համար, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, այլ տեսանկարահանումը համացանցում տարածելու համար։
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում