Միջնորդավորված եմ խոսել Մարտուն Գրիգորյանի հետ, ինֆորմացիա չունեմ, սպասում ենք հայտարարության. Կարեն Սիմոնյան
«Մենք առաջինն ենք հայտարարել, որ մեզ համար ամենակարևորը ՔՊ-ն իշխանազրկելն է, և մենք մեր քվեն տալիս ենք հանուն իշխանափոխության, մենք չունենք որևէ քաղաքական ուժի հետ միավորվելու խնդիր, մեզ ոչ մի պաշտոն պետք չէ: Մենք չենք եկել ընտրություններին մասնակցենք, որ մանդատ ստանալուց հետո սակարկենք դա որևէ քաղաքական ուժի հետ: Մեր միակ խնդիրն իշխանազրկելն է ՔՊ-ին, և մենք մեր քվեն տալիս ենք հանուն դրա»,- ասաց նա:
Սիմոնյանը վստահեցրեց՝ կուլիսային պայմանավորվածությունների էլ չեն գնալու:
Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի լռությանը՝ նա ասաց, որ իր կարծիքով՝ կլինի հայտարարություն, դրանից հետո կարձագանքեն:
Հարցին՝ արդյոք խոսել է Մարտուն Գրիգորյանի հետ, նա պատասխանեց. «Ես միջնորդավորված եմ խոսել, հստակ ինֆորմցիա չունեմ, սպասում ենք հայտարարության: Եթե չի ստացվելու միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը»:
Սիմոնյանը հավելեց, որ եթե իրենց պաշտոններ առաջարկեն, հրաժարվելու են, ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ ՔՊ-ն Գյումրիում չունենա իշխանություն:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը