Կանադան ոչ մեկի դաշնային պետությունը չէ: Կանադան հպարտ, անկախ երկիր է: Կանադան ունի ընկերներ ամբողջ աշխարհում, և հատկապես շատերն այստեղ՝ Գերմանիայում և Եվրոպայում... Մենք ձեր կողքին ենք»,- ասել է Շոլցը արարողության ժամանակ:
Հարկ է նշել, որ Թրամփը հայտարարել է ներկրվող մեքենաների և ավտոպահեստամասերի վրա 25% մաքսատուրք մտցնելու մասին: Կանադայի վարչապետ Մարքնին սա անվանել է «ուղղիղ հարձակում»:
Կանադայի վարչապետը հավելել է, որ այդ քայլը խախտում է ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագիրը, որը հայտնի է որպես USMCA, որը Թրամփը բանակցել է Սպիտակ տանը իր առաջին ժամկետի ընթացքում՝ որպես նախկին պայմանագրի փոխարինում:
Ավելի լայն անհամաձայնություն հայտնելով ԱՄՆ քաղաքականության հետ՝ Շոլցը քննադատել է մաքսատուրքերը, որոնք Թրամփի վարչակազմը նախատեսում է սահմանել Եվրոպայի վրա՝ ասելով, որ ցանկացած նման քայլ պատասխան քայլեր կառաջացնի և կվատթարացնի իրավիճակը երկու կողմերի համար:
«Այդ իսկ պատճառով ես ասում եմ Միացյալ Նահանգներին. համագործակցությունը մնում է Եվրոպայի նպատակը: Բայց եթե ԱՄՆ-ն մեզ այլընտրանք չթողնի, ինչպես պողպատի և ալյումինի մաքսատուրքերի դեպքում, մենք՝ որպես Եվրամիություն, կարձագանքենք որպես մեկ ամբողջություն»,- եզրափակել է Շոլցը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ