ՏԻՄ ընտրություններից հետո լարված իրավիճակ Վայոց ձորում. ուժային ճնշումներ են սկսել, սպառնում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին:
Դրանից հետո Շատինում բողոքի ցույցեր եղան, եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի տեղեկությունները, այդ անհնազանդության հետեւում իրականում կանգնած են եղել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը, որոնք ամեն ինչ անում էին՝ Խուդոյանին համայնքի ղեկավար դարձնելու համար, բայց ձախողվեցին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հետ հավասար ջանքեր է գործադրում Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանը՝ Երեւանի «Հայաթ-փլեյս» հյուրանոցի սեփականատերը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարգսյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները սկսել են ուժային ճնշումներ ոչ միայն ընտրված թեկնածուի նկատմամբ, այլեւ սպառնում են բոլոր նրանց, ում հետ Արթուր Ստեփանյանը փորձում է աշխատել՝ համայնքապետարանում պաշտոն տալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...