Դա նշանավորում է երեքուկես տարի տևած հետաքննության ավարտը՝ գենդերային նույնականության և տրանսգենդերների իրավունքների վերաբերյալ իր տեսակետների պատճառով բողոքի թիրախ դառնալուց հետո հրաժարական տված փիլիսոփայության պրոֆեսոր Քեթլին Սթոքի նկատմամբ:
Որոշման մեջ, որն առաջացրել է Սասեքսի համալսարանի բուռն արձագանքը և ազդեցություն ունի ավելի լայն հատվածի վրա, Ուսանողների հացերով գրասենյակը (OfS) պարզել է, որ հաստատության կառավարող փաստաթղթերը «խոսքի ազատությունը և ակադեմիական ազատությունը» չեն ապահովում:
Ուսումնասիրության ընթացքում համալսարանի կառավարման գործընթացներում ևս թերություններ են հայտնաբերվել:
OfS-ի քննադատությունն ուղղված էր համալսարանի «տրանս և ոչ բինար (երկբևեռ գենդերային համակարգից դուրս մնածած՝ իրենց բացառապես տղամարդ կամ բացառապես կին չհամարող գենդերային ինքնությունների լայն սպեկտր-խմբ.) հավասարության քաղաքականության հայտարարությանը, որը պահանջում էր ուսումնական նյութերում դրականորեն ներկայացնել տրանս-անձանց» և նշվում էր, որ «տրանսֆոբիայի քարոզչությունն անընդունելի է»:
Կարգավորողն հայտարարել է, որ դա «զսպող էֆեկտ» ուներ, որը կարող է հանգեցնել անձնակազմի և ուսանողների կողմից ինքնագրաքննության:
Գործնականում աշխատավայրում նման զսպող ազդեցության օրինակ է պրոֆեսոր Ստոկի փորձը, երբ նա աշխատում էր համալսարանում:
Պրոֆեսոր Սթոքն ասում է, որ նշված քաղաքականության արդյունքում գենդերային քննադատական տեսակետներ արտահայտելու հարցում ինքն ավելի զգուշավոր է դարձել, ասված է OfS-ի հաղորդագրությունում:
Կային որոշ տեսակետներ, որոնք նա չէր կարողանում արտահայտել և հետևաբար դասավանդել, թեև այդ տեսակետներն օրինական էին:
Մյուս աշխատակիցներն ու ուսանողները գուցեև նմանապես զգացել են, որ ի վիճակի չեն արտահայտել այս կամ այլ օրինական տեսակետները և չեն բարձրաձայնել կամ արտահայտել օրինական տեսակետներ»:
Սասեքսի համալսարանը բողոքել է, որ տուգանքն 15 անգամ ավելի է, քան իշխանությունների սահմանած ցանկացած նախկին պատժամիջոց և խոստացել է որոշումը վիճարկել դատարանում:
Պրոֆեսոր Սթոքը հրաժարական է տվել համալսարանից 2021 թվականին՝ համալսարանում օստրակիզմի (հալածանքի) և բողոքի ցույցերի «միջնադարյան փորձի» պատճառով, սակայն նա վերջերս բարձր է գնահատել համալսարանի ղեկավարության մոտեցումը՝ որպես «հիացմունքի արժանի»:
Սասեքսի համալսարանը հայտարարել է, որ կարգավորիչի բացահայտումները նշանակում են, որ համալսարաններն այժմ գործնականում ի վիճակի չեն կանխելու «չարաշահումը, ոտնձգությունը կամ ահաբեկումը համալսարաններում»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ