ԱՄՆ-ում ընտանիքը ողջ է մնացել ավիավթարից՝ 12 ժամ նստելով սառած լճի կենտրոնում ընկած ինքնաթիռի թևին
ԱՄՆ Ալյասկա նահանգում օդաչուն և նրա երկու երեխաները հրաշքով են փրկվել ավիավթարից՝ 12 ժամ անցկացնելով վթարի ենթարկված ինքնաթիռի թևի վրա, մինչև նրանց գտնեն։ Associated Press-ի փոխանցմամբ՝ Piper PA-12 Super Cruiser թեթև շարժիչային ինքնաթիռն անհետացել էր ռադարներից մարտի 23-ի երեկոյան։
Որոնողական աշխատանքները սկսվել են անմիջապես, սակայն աղետի ազդանշանի բացակայության պատճառով ինքնաթիռը գտնելը հեշտ չի եղել։ Սակայն փրկարարներն ուշադրություն են դարձրել բջջային հեռախոսի ազդանշանին, որը ցույց էր տալիս Կենայ թերակղզու Տուստումենա լճի տարածքը։
Իսկական հրաշքը տեղի է ունեցել հաջորդ օրը. օդաչու Թերի Գոդեզերը, որոնումների մասին իմանալով Facebook-ից, նկատել է բեկորները։
«Երբ ես ավելի մոտ թռա, տեսա երեք հոգու, որոնք նստած էին ինքնաթիռի թևի վրա, նրանք ողջ էին և ձեռքով արեցին ինձ»,- ասել է նա AP-ին:
Վթարի ենթարկված ինքնաթիռի ղեկին եղել է հայրը,նրա երկու անչափահաս երեխաներ եղել են խցիկում: Նախնական տվյալներով՝ ընտանիքը ուղևորվում էր Սկիլակ լիճ։ Երեքն էլ փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց. վթարի պատճառները դեռևս չեն հաղորդվում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ