Հազարավոր մարդիկ դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ՝ բողոքելու հատուկ ծառայություների ղեկավար Ռոնեն Բարին պաշտոնանկ անելու կառավարության ծրագրերի դեմ՝ պահանջելով ազատ արձակել պատանդներին՝ չնայած Գազայում վերսկսված մարտերին:
Դեպքի վայրից լուսանկարներում երևում է, որ ոստիկանները ձերբակալել են մի քանի մարդկանց այն պահին, երբ ամբոխը փորձում էր ճեղքել բարիկադները:
Հակակառավարական ցույցերի առաջնորդ Մոշե Ռադմանը, Երուսաղեմում զանգվածային բողոքի օրվա ընթացքում ելույթ ունենալով վարչապետի նստավայրի մոտ, վարչապետ Բենյամին Նեթանյահուին համեմատել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:
«Մենք հաշիվ տեսանք Համանի հետ, Մենք հաշիվ տեսանք փարավոնի հետ, Մենք հաշիվ տեսանք բրիտանական մանդատի հետ, Մենք հաշիվ տեսանք Հիտլերի հետ... մենք սրանց հետ էլ հաշիվ կտեսնենք»,-հայտարարել է նա մեգաֆոնի միջոցով մյուս ցուցարարների ծափահարությունների ներքո:
Ինչպես հայտնում է Ynet-ը, Ռադմանը ավելի ուշ փորձել է մեղմել իր խոսքերը՝ նշելով. «Մենք չենք ուզում, որ Նեթանյահուի գլխից մի մազ պակասի, մենք միայն ուզում ենք, որ նրան վռնդեն կաբինետից և մինչև կյանքի իր վերջին օրը նրան բանտում թողեն»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ