Սերենա Ուիլյամսը ցուցադրել է Ալեքսիս Օհանյանից ստացած 2 մլն դոլարանոց ամուսնական մատանին
Աշխարհի լավագույն թենիսիստուհի համարվող Սերենա Ուիլյամսը, որը վերջերս է ամուսնացել հայազգի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ, Instagram-ում ցույց է տվել ամուսնուց ստացած շքեղ ադամանդյա մատանին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարը հրապարակվել է նրա նորածին դստեր՝ Օլիմպիա Օհանյանի ինստագրամյան էջում:
Հիշեցնենք, որ Ուիլյամս-Օհանյան զույգը հանդիպում է 2015թ.-ից: Նրանք նշանադրվել են 2016թ., իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկին ծնվել է նրանց առաջնեկը:
Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ Նոր Օռլեանում: 36-ամյա Ուիլյամսը կրել է Alexander McQueen գեղեցիկ հարսանեկան զգեստ, որն ավելի ուշ՝ խնջույքի ժամանակ, փոխել է ավելի կարճ, բայց ոչ պակաս գեղեցիկ Versace զգեստով: Բացի այդ, հարսնացուն կրել է մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ զարդեր:
Նշվում է, որ Նոր Օռլեանում կայացած միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր՝ այդ թվում նաև Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջեյ Զին:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում