35-ամյա կինը ձերբակալվել է Լեհաստանի և Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում՝ Ինտերպոլի հարցումով, ասված է Պրժեմիսլի դատախազության խոսնակ Մարտա Պյետկովսկայի հայտարարության մեջ։
Դատախազները չեն հայտնել, թե ինչու կինը անցակետում կալանավորվելու պահին Ղազախստանի բանտում չի եղել, այն դեպքւոմ, երբ նրան դատապարտել են ազատազրկման:
Ինտերպոլը նրան հետախուզում է հայտարարել 2020 թվականի նոյեմբերից։ Ինտերպոլի կարմիր ծանուցումը համաշխարհային իրավապահ մարմիններին ուղղված դիմում է՝ արտահանձնման կամ նմանատիպ իրավական գործողությունների սպասող անձին ժամանակավոր ձերբակալելու համար:
Կինը դատապարտվել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբին հանցակից լինելու համար, որը 2017-2019 թվականներին մարդկանցից ապօրինի հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել սև շուկայում, հավելել է Պետկովսկայան։
Կինը մեղավոր է ճանաչվել նաև «Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56 զոհերից երիկամներ» անօրինական կերպով ձեռք բերելու և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական աղբյուրի վերածելու» մեջ։
Մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեկ շաբաթով ժամանակավոր կալանք նշանակելու՝ նրան Ղազախստան արտահանձնելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ