Նեյթ Վենսն ընդարձակ հարցազրույց է տվել այս պարբերականին, որին տված հարցազրույցում խոսել է ուկրաինական բանակի «Դա Վինչիի գայլեր» կոչվող հայտնի ստորաբաժանմունքում իր անցկացրած ծառայության մասին, հայտնում է BBC-ն։
Այս տարվա հունվարի վերջին նա զրուցել է նաև YouTube-յան ալիքի հաղորդավար The Real Jim Morris Show-ի հետ և անդրադարձել Ուկրաինայում իր մարտական փորձի թեմային։
Նեյթ Վենսը և ԱՄՆ փոխնախագահն ընդհանուր տատիկ-պապիկներ ունեն, նրա մայրը՝ Ջեյմս Դեյվիդ Բևեռլին, Նեյթի հոր՝ Ջեյմսի քույրն է, գրում է Le Figaro-ն։
Պարբերականը նշում է, որ Նեյթ Վենսը 18-22 տարեկանում ծառայել է ԱՄՆ ծովային հետևակային կորպուսում, իսկ հետո սկսել է կարիերան նավթային ընկերությունում։ Սակայն Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո նա որոշել է մեկնել ռազմաճակատ։
Նեյթ Վենսը Le Figaro-ին պատմել է, որ որոշել է զորացրվել ուկրաինական բանակից իր զարմիկի՝ ԱՄՆ փոխնախագահի երդմնակալությունից մի քանի օր առաջ։
Նախկին ծովային հետևակայինը խոստովանում է, որ զայրացել է, երբ տեսել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ է Ջեյմս Դեյվիդ Վենսի և նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը:
«Դոնալդ Թրամփն ու իմ զարմիկն , ըստ երևույթին, կարծում են, թե կարող են հաղթել Վլադիմիր Պուտինին։ Նրանք սխալվում են։ Ռուսներըմտադիր չեն մոռանալ Ուկրաինային մեր աջակցության մասին: Մենք Վլադիմիր Պուտինի օգտակար հիմարներն ենք»,- շեշտել է Նեյթ Վենսը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ