Ըստ լրատվամիջոցի, Թրամփը ցանկանում է, որ գործարքը, որը ԱՄՆ-ին մասնաբաժին կտա Ուկրաինայի հանքային պաշարներում, ստորագրվի։
Բայց նա նաև ցանկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերաբերմունքի փոփոխություն տեսնել խաղաղ բանակցությունների նկատմամբ, ներառյալ զիջումների գնալու պատրաստակամությունը, ինչպիսին Ռուսաստանին տարածք հանձնելն է, ասել են աղբյուրները։
Ըստ պաշտոնյաների, Թրամփը նաև ցանկանում է, որ Զելենսկին քայլեր ձեռնարկի Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար և, հավանաբար, որ հեռանա երկրի ղեկավարի պաշտոնից։
«Ինչպես ցույց տվեց նախագահ Թրամփը՝ համատեղ հանդիպմանը նախագահ Զելենսկիի ուղերձը կարդալով, ուկրաինացիները դրական առաջընթաց են գրանցել։ Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում հանդիպումների առումով մենք անհամբեր ավելի շատ դրական քայլերի ենք սպասում, որոնք, հուսով ենք, ի վերջո, վերջ կդնեն այս դաժան պատերազմին և արյունահեղությանը»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը՝ պատասխանելով Թրամփի պահանջների մասին հարցին:
Կոնգրեսի հանրապետականները ճնշում են գործադրում Սպիտակ տան վրա, որպեսզի այն վերսկսի և՛ օգնության ցուցաբերումը, և՛ հետախուզական տվյալների փոխանակումը, և երկու պաշտոնյաներն էլ լավատեսությամբ հայտնել են, որ դրանք կարող են վերականգնվել արդեն հաջորդ շաբաթ, հատկապես Զելենսկիի այն հայտարարությունից հետո, թե Ուկրաինան «պատրաստ է հնարավորինս արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ինքը և իր թիմը «պատրաստ են աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»։
Պաշտոնյաները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները նախկինի պես պաշտպանական բնույթի հետախուզական տվյալներ են տրամադրում Ուկրաինային, այսինքն՝ տեղեկատվություն, որն օգնում է Ուկրաինային պաշտպանվել հարձակումներից՝ սա պատճառաբանելով նրանով, որ նախկինի պես նրանք պարտավոր են զգուշացնել: Բայց տեղեկություններ չեն տրամադրում, թե ինչպես հարվածել ռուսաստանյան թիրախներին։
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն կարող է զգուշացնել Ուկրաինային, երբ հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ ռուսաստանյան ուժերը հարձակման են նախապատրաստում, բայց այլևս չի կարող տրամադրել այն թիրախի կոորդինատները, որին Ուկրաինան կարող է առաջինը հարվածել, գրում է լրատվամիջոցը։


















































Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ