Ալեքսիս Օհանյանի անակնկալը Սերենա Ուիլյամսին․ «Ամեն ինչ իմ թագուհու համար»
Հայտնի է, որ Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի հարսանիքին ներկա էր արեւմտյան շոուբիզնեսի ամբողջ վերնախավը. հանդիսության հյուրերից էին Աննա Վինտուրը, Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն։
Vogue -ը հրապարակել է էքսկլյուզիվ կադրեր Նոր Օրլեանում տեղի ունեցած հարսանիքից, իսկ Սերենան Աննա Վինտուրի պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է զույգը նոյեմբերի 16-ը ընտրել որպես հարսանիքի օր։

Ի դեպ, հարսանիքի ժամանակ Ալեքսիսը Սերենային ու բոլոր հյուրերին անակնկալ է մատուցել։ Երբ բոլորն արդեն բավականին գինովցած էին ու հասցրել էին լիաթոք պարել, Ալեքսիսը հյուրերին տարել է մի հարթակ, որտեղ կառուսել էր տեղադրված։ Մեծահասակ աստղերի մանկական ուրախությունն աննկարագրելի էր։

Սերենան նետվել էր ամուսնու գիրկը, իսկ Բեյոնսեն բաց չէր թողել պահը՝ կառուսելի վրա լուսանկարվելու համար։

Ալեքսիսն էլ այսօր իր Instagram -ում անդրադարձել է հարսանիքի այդ պահին։

«Նրան դուր է եկել կառուսելով անակնկալը։ Ամեն ինչ իմ թագուհու համար։ Շնորհակալություն ընկերներիս օգնության համար»,- մակագրել է հրապարակված լուսանկարը Օհանյանը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում