Ո՞ւր է ամերիկյան խումբը, որ սահմանային հարցերով պիտի գար Հայաստան. հարց՝ ԱԳ փոխնախարարին
«ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն կար, որ պետք է ստուգող խումբ գար և սահմանային վերահսկողություն իրականացներ, ինչո՞ւ են ուշանում, մեկ շաբաթվա ընթացքում պիտի գային»,– լրագրողը նման հարց ուղղեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին։
«Ժամկետային առումով, հաշվի առեք, որ փոփոխվել է ամբողջ ադմինիստրացիան»,– ասաց նա։
Ճշտող հարցին, թե արդյոք հայկական կողմը քննարկվում է այդ հարցը Իրանի հետ և համաձայնության չեն եկել, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այո, քննարկում ենք այդ հարցը, չեմ թաքցնում։ Բոլոր հարցերի հետ կապված համաձայնություն կա։ Գործընթացն իր հունով անցնում է»,– ասաց նա։
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակներում, որը ստորագրվել էր դեռևս Բայդենի վարչակազմի հետ, կար դրույթ այն մասին, որ «ԱՄՆ-ն առաջիկա շաբաթների ընթացքում փորձագիտական խումբ է ուղարկելու Հայաստան՝ սահմանային անվտանգության հարցերով օգնելու համար»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ