Հարազատներիս հեռախոսներին SMS-ներ են գալիս, որ ինձ ճակատից խփել են․ Վարդան Ղուկասյան
Գյումրիի ընտրություններում առաջադրված նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններից հետո, երբ նա սպառնում էր Հայաստանից վռնդել իր ձևակերպմամբ «թրքահպատակ շներին», ոմանք էլ նրան են սկսել սպառնալ, թե կկրակեն ճակատից։
«Իմ հարազատների հեռախոսներին նամակներ են գալիս, որ ինձ ճակատից խփել են, տղայիս, եղբորս խփել են, բայց ինձ համար եղած-չեղած մի հաշիվ են»,- Euromedia24-ի հետ զրույցում ասաց Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Իսկ թե ովքե՞ր են այդ անձինք, որ նամակագրություններով, հաղորդագրություններով սպառնում են Վարդան Ղուկասյանի հարազատներին, ինքը քաղաքապետի թեկնածուն մոտավոր ենթադրություններ է անում, բայց չի գաղտնազերծում իր «մահը երազողներին»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ովքե՞ր են Հայաստանում թրքահպատակ շները, որոնց մասին խոսում է իր ուղերձում Գյումրու համայնքապետի թեկնածուն և որոնց ինքն անձմաբ խոստանում է ընտրվելու դեպքում օգնել, որ վռնդվեն Հայաստանից, ապա մեզ հետ զրույցում նշեց․ «Թրքահպատակները նրանք են, ովքեր ասում են թուրքերն ավելի լավն են, քան ռուսները։ Ովքեր ասում են, թե եղեռն չի եղել, դրանք թրքահպատակ շներ են։ Եթե ընտրողների մեջ կան այդպիսի գաղափարներ ունեցող մարդիկ, ուրեմն իրենց էլ է վերաբերվում, ովքեր թուրքահպատակ են»,- ասաց Վարդան Ղուկասյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ