Այս մասին «Եվրոմեդիա 24»-ի հարցին ի պատասխան ասաց Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ կուսակցությունը դեռևս գրանցված չէ, իրենք դեռ հայտը չեն ներկայացրել, մոտակա օրերին կներկայացնեն։
Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ եթե որոշեն մասնակցել, հնարավո՞ր է, որ ինքը գլխավորի նախընտրական ցուցակը, Աղազարյանը նպատակահարմար չգտավ այս հարցին պատասխանել՝ ասելով, որ կուսակցությունը դեռևս որոշում չունի։
ԱԺ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե իրենց կուսակցությունը քանի անդամ ունի, պարզվեց, որ 460 հոգի արդեն անդամագրվել է կուսակցվությանը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հեռացվեցին ՔՊ-ից, քանի որ Աղազարյանի հեռախոսի ուսումնասիրություն էին արել ու պարզել, որ նա լրատվամիջոցներին տեղեկություններ է տալիս։
Նիկոլ Փաշինյանը Աղազարյանին հրահանգել էր վայր դնել մանդատը, սակայն նա հրաժարվեց դա անել ու այժմ Ազգային ժողովի անկախ պատգամավոր է։
Լքելով «քաղաքացիական պայմանագիրը» Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, ով Աղազարյանի հետ միասին լքել էր ՔՊ-ն, հիմնեցին «Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» (ՄԱՍԿ)։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ