ԱՄՆ Պետդեպարտամենտը ծրագրում է մասնակիորեն չեղարկել Ուկրաինային տրամադրվող օգնության սահմանափակումները
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները ձգտում են մասնակիորեն վերացնել Ուկրաինային տրամադրվող օգնության սահմանափակումները, ինչը Կիևին կարող է թույլ տալ օգտվել անվտանգության և տնտեսական աջակցությունից, հայտնում է Politico-ն։
«Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները կազմում են Ուկրաինային օտարերկրյա օգնության սառեցումից լրացուցիչ բացառությունների ցուցակը, որը երկրին հնարավորություն կտա օգտվել տնտեսական և անվտանգության որոշակի օգնությունից»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հաստատվելու դեպքում Կիևը ավելի մեծ հասանելիություն կստանա Վաշինգտոնի ծրագրերին՝ ի լրումն առկա բացառությունների, որոնք թույլ են տալիս մարդասիրական օգնություն տրամադրել։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք բացառություններ կարվեն Պետդեպարտամենտի ֆինանսավորման այն մասի համար, որն ուղղակիորեն կապված է Ուկրաինային զենք մատակարարելու հետ:
«Առաջարկվող բացառությունները ներառում են նաև հաշիվներ, որոնք վերահսկում են ֆինանսավորումը Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտներին և քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար։ Ըստ փաստաթղթի՝ բացառություններ չեն թույլատրվի այն ծրագրերի համար, որոնք նպաստում են բազմազանությանը և հավասարությանը»,–գրում է թերթը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ