Նա, մասնավորապես, նշել է. ««Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու պնդումների միջև, որոնք Ռուբինյանի շարադրմամբ հետևյալ տեսքն ունեն.
- «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը չի կատարել նոյեմբերի 9֊ի փաստաթղթի 9֊րդ կետը»։
- «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը Ալմա֊Աթայի հռչակագրի (կնքված 1991 թվականին) հիման վրա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությյունը»։
Նախ, պետք է ասեմ, որ Ռուբինյանը, ամբողջությամբ հավատարիմ լինելով «ՔՊ»֊-ի «Սուտասանության կոդեքսի» դրույթներին, անամոթաբար կեղծել է իմ ասածները։ Որպես էթնիկ զտման պատճառ ես խոսել եմ ոչ թե Ալմա֊Աթայի հռչակագրի մասին (որն, ի դեպ, Հայաստանի վերապահումների շնորհիվ, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում), այլ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականին Պրահայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Երկրորդ, նոյեմբերի 9֊ի հայտարարության 9-րդ կետի չկատարելը և Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ընդամենը նույն քաղաքականության երկու փոխկապակցված տարրերն են, որոնց մերժումով վիժեցվեց Ռուսաստանի «երկու ճանապարհների» կարգավորման պլանը։
Ու այս պրիմիտիվ մանիպուլյացիաների հեղինակն այսօր կարգավորում է հայ֊թուրքական հարաբերությունները։ Պատկերացնում եմ, թե ինչ մեծ հարգանք է վայելում նա իր թուրք գործընկերների մոտ»


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ