Երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլը պետք է անի ԱՄՆ-ն․ ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ նոր վարչակազմի գիրկը շտապելու կոչերը հակաարդյունավետ են և բխում են Սպիտակ տան նոր թիմի հետ ամեն գնով համաձայնության գալու անհրաժեշտության կեղծ նախադրյալից: Երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլը պետք է անի ԱՄՆ-ը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեջբերում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, գրում է EAdaily-ն։
Ռյաբկովն այսպես է պատասխանել այն հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ Ռուսաստանն ինքը «հայեցակարգային և գաղափարապես» շրջվել է Արևմուտքից և այժմ բաց է թողնում Ուկրաինայի հարցում Դոնալդ Թրամփի հետ համաձայնության գալու հնարավորությունը։
«Ինչպես ասաց ՌԴ նախագահը, մենք իսկապես ցանկանում էինք ազնիվ գործընկերություն Արևմուտքի հետ, բայց նրանք մեզ չլսեցին և սկզբունքորեն չէին ուզում լսել հենց այն պատճառով, որ սկզբնական նպատակն էր հնարավորինս թուլացնել աշխարհաքաղաքական թշնամուն՝ օգտվելով այն ժամանակվա խորհրդային ղեկավարության քաղաքական անհեռատեսությունից։ Ռուսաստանը կարողացավ գոյատևել և վերականգնել իր արժանի տեղը գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ՝ տապալելով Բայդենի վարչակազմի ծրագրերը, որոնք նպաստում էին լիբերալ-գլոբալիստական «կանոնների վրա հիմնված աշխարհակարգին», Մոսկվային հիբրիդային պատերազմում մինչև «վերջին ուկրաինացին» «ռազմավարական պարտության» հասցնելու:
Այս կուրսի ձախողման և վարչակազմի փոփոխության պայմաններում երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլը՝ փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքների վրա հիմնված բանակցությունների նպատակով, պետք է կատարի Միացյալ Նահանգները։ Մենք բաց ենք երկխոսության համար, պատրաստ ենք կոշտ սակարկության ռեժիմով բանակցել՝ հաշվի առնելով «տեղում» իրողությունները և պատմությամբ ու աշխարհագրությամբ կանխորոշված մեր ազգային շահերը։
«Այնպես որ, որոշումներն ու ընտրությունը Թրամփի ու նրա թիմի վրա է», - ասել է Ռյաբկովը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ