Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով էստոնական ԶԼՄ-ները: Նշվում է, որ Կայտսելիյտը (կամավոր ռազմականացված կազմավորում) և ոստիկանությունը զինված պահպանություն են տեղակայել երկրի էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներում, այդ թվում՝ ենթակայաններում և էլեկտրահաղորդման կարևորագույն գծերում: Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ կապված ռուսական էլեկտրահամակարգից Էստոնիայի անջատվելուց առաջ առկա «մեծ սպառնալիքի հետ». Էստոնիան ԲՌԷԼԼ-ից կանջատվի փետրվարի 8-ին: Ոստիկանությունը, համագործակցելով կլիմայի նախարարության հետ, ամբողջ Էստոնիայում ավելի քան 40 օբյեկտ է նշել, որոնք առավել կարևոր նշանակություն ունեն էլեկտրամատակարարման համար:
Նրանց մի մասն ընդգրկված է ոստիկանության պարեկային երթուղիներում, իսկ մի քանիսն ապահովված է զինված պահպանությամբ՝ Կայտսելիյտի հետ համատեղ, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։Ռուսաստանի գլխավորած ԲՌԷԼԼ ցանցից անջատումը կսկսվի Լիտվայում և կավարտվի Էստոնիայում։
Այնուհետև բալթյան երկրները կանցկացնեն ցանցի աշխատանքի, հաճախականության համատեղ փորձարկում: Բալթյան երկրները փետրվարի 9-ին կմիացվեն Եվրոպայի սինքրոն գոտուն, հայտնել է էստոնական Elring էներգետիկ ընկերությունը։Էստոնիայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին սննդամթերքի, ջրի և դեղորայքի պաշար կուտակել էլեկտրականության հնարավոր անջատումների ֆոնին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ