Ուկրաինայի թիրախն է ռուսական սառեցված ակտիվները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Կիևը վերսկսել է իր փորձերը՝ ստիպելու Արևմուտքին օգտագործել սառեցված ռուսական ակտիվները զենքի մատակարարումները ֆինանսավորելու համար: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը։
Հրատարակության համաձայն՝ «ուկրաինացի պաշտոնյաները վերսկսել են իրենց ջանքերը՝ միլիարդավոր դոլարների սառեցված ռուսական ակտիվներից օգտվելու համար՝ հույս ունենալով համոզել Թրամփին հաղթահարել Եվրոպայում դիմադրությունը»։
Ըստ WP-ի՝ «Կիևն ակնկալում է, որ զենքի մատակարարման և վերակառուցման համար միջոցների այլընտրանքային աղբյուրը կհետաքրքրի Թրամփին, ով ձգտում է դադարեցնել արտաքին օգնությունը»։
Պարբերականը նշում է, որ Կիևը նման փորձեր է անում՝ «շարունակելով կորցնել տարածքներ առաջնագծում»։
Միևնույն ժամանակ, ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ չգիտեն Միացյալ Նահանգների նոր վարչակազմի դիրքորոշումն այս հարցում, ընդգծում է WP-ն։ Հրատարակությունը նշում է, որ իրենց ծրագիրը «առանց ավելի լայն աջակցության Եվրոպայում հաջողության քիչ շանսեր ունի», որտեղ այնպիսի երկրներ, ինչպիսիք են «Գերմանիան և Ֆրանսիան», կտրականապես դեմ են սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ