Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա Զախարովա
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև հաշտության և ամուր ու կայուն խաղաղության իրական ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարությունների մեջ է, որն ընդունվել են 2020-2023 թվականներին։
Հունվարի 23-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսին Զախարովան նշել է, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը և միշտ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բոլոր հարցերում` խաղաղության պայմանագրի մշակման, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի, քաղաքացիական հասարակությունների շփումների զարգացման, կայուն խաղաղության հաստատման նպատակով։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափին, ապա դա հեռանկարային մեխանիզմ է։ Վերջին՝ երրորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ստամբուլում` անցած տարվա հոկտեմբերի 18-ին, երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնեցրել են հետագա գործողությունների պլանը, որը, համոզված եմ, կիրականանա ընթացիկ 2025 թվականին»,- ասել է Զախարովան և ընդգծել, որ վատ չէր լինի, եթե կողմերը ցուցաբերեին հարգալից վերաբերմունք միջազգային իրավունքի և միմյանց նկատմամբ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ