Այսպիսով, նրա նախորդի՝ Ջո Բայդենի հրամանը՝ երկիրը այս ցուցակից հանելու մասին, ուժի մեջ էր ընդամենը մեկ շաբաթ։
Հունվարի 14-ին Բայդենը Կուբան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից։ Նա նաև կասեցրել է Հելմս-Բերթոնի ակտի մի մասը՝ դրանով իսկ դադարեցնելով ԱՄՆ քաղաքացիների՝ Կուբայում պոտենցիալ բռնագրավված գույքը ԱՄՆ դատարաններում հայց ներկայացնելու հնարավորությունը:
Իր երդմնակալությունից հետո երկուշաբթի օրը Թրամփը չեղյալ հայտարարեց նախորդ վարչակազմի կողմից ձեռնարկված 78 միջոցները: Դրանց թվում է մեկ շաբաթ առաջ Բայդենի որոշումը Կուբայի կարգավիճակի վերաբերյալ։
2014 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման խոստովանեց, որ Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի նախկին քաղաքականությունը չի աշխատում և հայտարարեց երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ու պատժամիջոցների մեղմացմանն ուղղված քայլերի մասին: 2015 թվականին Օբամայի վարչակազմը հայտարարեց Կուբան ահաբեկչությունը հովանավորողների ԱՄՆ ցուցակից հանելու մասին։


















































Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ