Կարևորագույն շուկաների սպառողները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, կրճատել են էլիտար ըմպելիքները, քանի որ տնտեսական և քաղաքական անկայունությունը վատացրել է երեկույթներում մարդկանց տրամադրությունները: «Շամպայնը սպառողների տրամադրությունների իսկական բարոմետր է, - ասել է Մաքսիմ Թուբարտը՝ Գինեգործների գլխավոր սինդիկատի, արտադրողների արհմիության նախագահը և Շամպայնի կոմիտեի համանախագահը:- Հիմա տոնելու ժամանակը չէ՝ հաշվի առնելով արժեզրկումը, հակամարտություններն ամբողջ աշխարհում, տնտեսական անորոշությունը և քաղաքական սպասողական դիրքորոշումը շամպայնի որոշ խոշորագույն շուկաներում, ինչպիսիք են Ֆրանսիան և Միացյալ Նահանգները»:
Ավելի մատչելի այլընտրանքները, ներառյալ պրոսեկոն, անգլիական փրփրուն գինիները և կրեմանտներն ավելի հաճախ են դուրս մղում շամպայնը սպառողների շրջանում, իսկ պրեմիում դասի ֆրանսիական փրփրուն գինիների պահանջարկն ընկել է իր ամենացածր մակարդակին վերջին երկու տասնամյակի ընթացքում:
Վերջին տարիներին ոչ թանկ ալկոհոլային խմիչքները որակական առումով ավելի մրցունակ են դարձել։ Ավելի շատ տվյալներ են ապացուցում, որ Z սերունդը և միլենիալները առանցքային շուկաներում, ինչպիսին ԱՄՆ-ն է, հրաժարվում են ալկոհոլից՝ հաճախ նախապատվությունը տալով այնպիսի զվարճանքների, ինչպիսին մոկտեյլներն են և մարիխուանան, մինչդեռ բեյբի-բումերները թոշակի են անցնում և ավելի քիչ են ծախսում գինու վրա:
Անցյալ հուլիսին ֆրանսիական շամպայն արտադրողները կարգադրել էին կրճատել հավաքված խաղողի քանակն այն բանից հետո, երբ 2024 թվականի առաջին կիսամյակում վաճառքը նվազել էր ավելի քան 15%-ով:
Շամպայն գինիների կոմիտեի տվյալներով, ամբողջ տարվա ընթացքում մատակարարումների ծավալը 2023 թվականի համեմատ նվազել է 9,2%-ով՝ հասնելով 271,4 միլիոն շշի։ Շամպայնի պահանջարկն աճել էր 2022 թվականին՝ համավարակի հետևանքով, և մատակարարումները հասել էին 326 միլիոն շշի, բայց դրանից հետո սկսել են նվազել:
2023 թվականին առաքվել է մոտավորապես 299 միլիոն շիշ, ինչը նշանակում է, որ նվազումը կազմել է ավելի քան 8%։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ